Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Covid-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն դոլար։ Նախարարի խոսքով այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցներ. «Խոսքը գնում է պաշտպանիչ անձնական միջոցների մասին, վիրուսների տեղափոխման միջավայրի, մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, բժշկական սարքավորումների և պարագաների մասին։







































