Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հաղորդել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է երկու մարդ, հայտնում է tut.by- ը:
Նաև, գերատեսչության ղեկավարի խոսքով, բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 158 մարդ, նրանք գտնվում են հիվանդանոցում:
«Բոլորի վիճակը կայուն է, ոչ ծայրահեղ», – նշել է Կարանիկը:
Օգոստոսի 9-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո Բելառուսում սկսվեցին զանգվածային ցույցեր`ընտրությունների կեղծված արդյունքների դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են օգտագործում:








































