Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին կանչում է Կիև՝ խորհրդակցությունների համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ դա անհրաժեշտ է «նոր իրականությունում» ուկրաինա-բելառուսական հարաբերությունների հեռանկարները գնահատելու և որոշումներ կայացնելու համար:
«Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ մենք նման քայլի ենք դիմում Բելառուսի հետ հարաբերություններում, և մենք դա անում ենք բացառապես Մինսկի անընդունելի գործողությունների պատճառով»,- հավելել է Կուլեբան:
Ավելի վաղ Ուկրաինայում 32 ռուսաստանցիների ՌԴ-ին հանձնումն անվանել են Բելառուսի հետ «երկխոսության ավարտ»:








































