«Ռուսաստանի Դաշնությունը այն երկրներից մեկն է, որը փորձարկումներ էր իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար, և վերջերս հայտարարեցին, որ պատվաստանյութն արդեն իսկ պատրաստ է, և այն գրանցվեց Ռուսաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսական լրատվամիջոցների տեղեկությունը հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով, սակայն, այդ պատվաստանյութը երեք անհայտով է, որը առկա է պատվաստանյութի ներդիր թերթիկում, այսինքն՝ դա փակ ինֆորմացիա չէ. «Կարծում եմ, որ այս պատվաստանյութը դեռ փորձաշրջան պետք է անցնի իր արդյունավետությունն ապացուցելու համար: Ըստ էության, մենք դեռ պետք է հետևենք այդ պատվաստանյութի ազդեցությանը, այսինքն՝ շտապել պետք չէ: Մինչև մենք չունենանք այդ երեք անհայտի պատասխանները, այդ պատվաստանյութը, կարծում եմ, Հայաստանում չպետք է կիրառվի, և Հայաստանը չպետք է գնի այդ պատվաստանյութը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ պատվաստանյութի գնման հարկադրանքին, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Ստիպելու մասին խոսք չկա. Հայաստանի Հանրապետությունն է որոշում՝ ինչ գնել և ումից գնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































