Իշխանամետ «Բելայա Ռուս» հասարակական կազմակերպությունը որոշել է Մինսկում անցկացնել «համերաշխության հանրահավաք»՝ աջակցելու համար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հաղորդվում է Facebook-ում:
«Վաղը՝ կիրակի, ժամը 12.00-ին, մայրաքաղաքի Անկախության հրապարակում (Կառավարության շենքի մոտ) կանցկացվի Համերաշխության հանրահավաք: Բացառապես խաղաղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշել է, որ հանրահավաքին կհավաքվեն պետական կուրսը աջակցող ուժեր, բոլոր նրանք, «որոնց համար թանկ է հայրենիքը, ովքեր դեմ են երկիրը երկու հակառակորդ ճամբարների» բաժանելուն:
«Մի խոսքով՝ մեզ հետ է ամբողջ կառուցողական Բելառուսը»,- ընդգծում է կազմակերպությունը:








































