«Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ն ինչ է հայտարարել, ով է իրենց պառակտում: Եթե ԲՀԿ-ն է նման բան հայտարարել՝ գուցե իրենց մոտ տեղյակ լինեն»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսպես պատասխանեց հարցին՝ արդյոք իշխանության «մատը խա՞ռն է» ԲՀԿ-ի պառակտման հարցում, քանի որ հայտարարություններ են հնչում, թե որոշ ուժեր ցանկանում են ԲՀԿ-ն պառակտել: «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի, քանի որ առանց իշխանության էլ՝ ով պառակտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում իրենք իրենց պառակտում են առանց որևէ իշխանության միջամտության»:









































