Ամուլսարի տարածքից երեկ՝ հուլիսի 27-ի ուշ երեկոյան ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 9 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Քաղաքացիներն ազատ են արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ էր։ Բնապահպանների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր եղել։







































