Իրավապահները խնդրում են ձերբակալել Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի՝ ադրբեջանցի երեք մասնակիցների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի Կուզմինսկու դատարանին:
«Դատարանը ստացել է հետաքննությունից հայցադիմում՝ Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալությունը ընտրելու վերաբերյալ․ նրանք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 213-րդ մասով («Խուլիգանություն») հանցագործություն կատարելու մեջ», -հայտարարել է դատարանը:
Նշվում է, որ հայցի քննարկումը շուտով կսկսվի:
Ծեծկռտուքի բոլոր երեք մասնակիցները Ադրբեջանից են: Նրանք մասնակցել են Մարիինոյի շրջանում հայերի հետ ծեծկռտուքին: