ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված եւ հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր՝ հուլիսի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին զինվորական կարգով՝ Հայաստանի օրհներգի և պատվո համազարկի ներքո։
Նշենք, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։









































