Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գագիկ Հարությունյանը ուղղակի կապ ունի սահմանադրական կարգի տապալման հետ. պետք է խորացված քննություն կատարվի

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի համար հասկանալի չեն այս գործով ամբաստանյալների, այդ թվում՝ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունները, ըստ որի՝ նրանք ցանկանում են դատարան հրավիրել ու հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, Միքայել Հարությունյանին, Վահագն Հարությունյանին, Գևորգ Կոստանյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին և ևս մի քանի հոգու։

Սաֆարյանի խոսքերով՝ հասկանալի չէ, թե ինչպես է, օրինակ, հնարավոր Միքայել Հարությունյանին որպես վկա հարցաքննել, եթե նա այս գործով հանդիսանում է մեղադրյալ և նույն գործի շրջանակում գտնվում է հետախուզման մեջ, նույնը վերաբերում է նաև Գևորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին և մյուս հետախուզվողներին, որոնք, ըստ էության, այս գործով մեղադրական եզրակացության փաստական հանգամանքների հետ կապված, հենց չորս մեղադրյալներին վերագրված արարքների վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել, որոնք էական կլինեն այս գործի համար:
ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ կողմերն իրավունք ունեն վկա ներգրավելու, քանի որ վկան այն անձն է, որին կարող են հայտնի լինել գործի լսման համար նշանակություն ունեցող փաստեր կամ տեղեկություններ։ «Դա իրենց իրավունքն է, բայց այդ միջնորդությունները վաղաժամ կատարվող միջնորդություններ են։ Երբ որ կմտնեն դատաքննության փուլ, իրենք իրավունք ունեն միջնորդություններ ներկայացնել դատակոչի ցուցակը համալրելու համար՝ հիմնավորելով, թե որ անձը ինչպիսի տեղեկության վերաբերյալ պետք է ցուցմունք տա։

Կրկնում եմ, դա կողմի իրավունքն է, բայց թե ինչու են ուզում կանչեն, ինչպիսի փաստ ապացուցելու համար, իրենք պետք է հիմնավորեն իրենց միջնորդությունների պատճառաբանական մասում։ Բայց ինչպես տեսնում ենք, պաշտպանական կողմը դեռևս չի հրաժարվել դատաքննության փուլ մտնելու պրոցեսը ձգձգելու մարտավարությունից և անընդհատ այդ մարտավարության շնորհիվ փորձում են դոփել տեղում և առաջ չգնալ»,- ասաց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչ առնչություն ունեն, օրինակ, Գագիկ Հարությունյանը, ՍԴ մնացած ներկա ու նախկին անդամները Մարտի 1-ի այս գործի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գագիկ Հարությունյանը ուղղակի կապ ունի սահմանադրական կարգի տապալման հետ, ինչպես նաև մնացած նշված այլ անձինք։ Մենք չպետք է մոռանանք, որ Սահմանադրական դատարանում քննվող թեկնածուի բողոքի գործով Գագիկ Հարությունյանը մասնակցել է որպես ՍԴ նախագահ։ Իսկ մենք գիտենք, որ կար հարուցված քրեական գործ Արմեն Գևորգյանի հետ կապված, որով նա մեղադրյալ էր ներգրավված դատարանի վրա ապօրինի ազդեցություն ունենալու հիմքով։ Ես կարծում եմ, որ այս մասով խորացված, բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դերակատարումն ամբողջությամբ բացահայտելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում