Սահմանային լարվածության այս օրերին միանգամայն հասկանալիորեն հետին, երկրորդ պլան մղվեցին ներքաղաքական կյանքին առնչվող գրեթե բոլոր դրվագները: Ներքաղաքական կյանքի բացահայտումները տավուշյան սրացման ֆոնին «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ։
Հենց նման իրադրություններում քաղաքական վարքագիծն ու դիրքորոշումներն են, որ հանրությանը կարող են օգնել ստանալու պատկերացում, թե, օրինակ, այս կամ այն ուժն, որը հավակնում է դառնալ իշխանություն, ինչպես կպահեր իրեն քաղաքական-անվտանգային տեսանկյունից, եթե այդպիսի լարված իրավիճակներում ինքը լիներ կառավարող ուժ: Ինչո՞վ աչքի ընկան Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կամ քաղաքական կյանքի հիմնական դերակատարները այս օրերին:










































