«Առաջին լրատվական»-ը շարունակում է իր աշխատանքը Տավուշի մարզի Այգեպար համայնքից:
Այժմ «Առաջին լրատվական»-ը գտնվում է տներից մեկում, որը ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասվել է:
Ինչպես նշեց տանտիկինը՝ տիկին Լիդան, այդ օրը, բարեբախտաբար, ինքը տանը չի եղել՝ գնացել էր երեխաների տուն, իսկ երբ վերադարձել է, տեսել է՝ տունը վառվում է, մի կերպ են հանգցրել հրշեջները:
Ցույց տալով տան ավերածությունները՝ տիկին Լիդան նշեց, որ մարզպետարանից եկել են, գույքագրել են վնասները և խոստացել են վերականգնել. «Այ մարդ, էլի կապրենք, գոնե պրծնեն էս տականքները, էս խեղճ երեխեքը պոստում կանգնած մեղք էլ են»:
Նա նշեց, որ այգին ևս վնասվել է. «Եղել է 4 հարված, երեքը՝ տանը, մեկը՝ այգում: Այժմ ոչ ջուր ունենք, ոչ գազ, ոչ լույս, բայց գյուղից չեմ գնալու՝ ո՞ւր գնամ, 50 տարի ա՝ ստեղ ապրում եմ, ո՞նց թողնեմ գնամ: Բա էն զոհվածի մայրերն ի՞նչ ասեն»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































