Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ կա մարդկանց մի խումբ, որոնց մարմնին չի կարելի ներդնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը՝ մեջբերում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ պատվաստանյութը հարմար է գրեթե բոլորի համար, բացառությամբ իմունային համակարգի ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց:
Նա նշել է, որ ցանկացած պատվաստանյութ սթրես է իմունային համակարգի համար և կարող է քրոնիկ հիվանդության սրացում առաջացնել: Հետևաբար, իմունային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ պետք է նախքան պատվաստվելը խորհրդակցեն բժիշկ-իմունոլոգի հետ։









































