ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի, և դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ իրականացնել և ուղևորների և վարորդների շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։







































