Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության կադրերը։
Տեսանյութում խոշոր պլանով ցուցադրված է նաև որոշ փաստաթղթեր։ Կադրերից հստակ ընթեռնելի են ԲՀԿ-ական որոշ պատգամավորների նամակները ուղղված Գագիկ Ծառուկյանին։ Մասնավորապես երևում են Նապոլեոն Ազիզյանի, Տիգրան Ուրիխանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի նամակները։
ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը 7000 ձայն է խոստանում Ծառուկյանին, մյուսը իր երեխաներով է երդվում ցուցակում հայտնվելու համար, իսկ Սերգեյ Բագրատյանն էլ նամակում նշել է, որ պայմանավորվածությունից հրաժարվողն անբարոյականի զավակ է։













































