«Ինչ վերաբերում է տեղի ունեցածին, կին պատգամավորները, որքանով ես հասկացա տեսանյութից, երթևեկելի մասն էին փակել։ Նրանց անվտանգությունից ելնելով՝ ոստիկանները զգուշությամբ հեռացրել են երթևեկելի մասից։ Իսկ ինչ վերաբերում է բռնությանը, որ նրանք շեշտադրում են, բռնություն կիրառվում էր մեր նկատմամբ մի քանի տարի շարունակ, ընդհուպ մինչև վերջին իրադարձությունները, երբ մեր վրա լուսաձայնային նռնակներ նետեցին և ապրիլի 16-ին մահակներով հեռացնում էին Բաղրամյան փողոցից։ Ինձ էլ է հետաքրքիր, որտե՞ղ էին մեր գործընկերները այն ժամանակ։ Ինչո՞ւ իրենք չէին աջակցում իրենց գործընկերների նկատմամբ կիրառված բռնությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։









































