ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային ռազմական գործողություններով է սպառնացել «հակափհենյանական» քարոզչական թռուցիկների տարածման համար: Այս մասին գրում է հյուսիսկորեական «Նոդոն սինմունը»:
Պարբերականը քննադատել է Սեուլին, որ նա բավականին աշխատանքներ չի տանում նման թռուցիկների տարածող ակտիվիստների նկատմամբ: Հոդվածում նշվում է, որ դա Կորեական թերակղզում «պատմության մեջ վատագույն» լարվածությունն է առաջացրել:
«Անգութ պատասխան գործողությունները շարունակվելու են: Մեր անպարտելի հեղափոխական հզոր բանակը վրեժ կլուծի մեր ժողովրդի համար, որն ավելի չարացած է, քան երբեւէ»,-ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածը տպագրվել է 2000 թվականի հունիսի 15-ին ընդունված հռչակագրի 20-ամյակի օրը: Այդ օրը Փհենյանում կայացավ միջկորեական գագաթնաժողով, որին մասնակցել են Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Կիմ Դե Չժունը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն որոշել էր խզել կապերը Սեուլի հետ: Կապերի խզման առիթ հանդիսացավ հարավկորեացի ակտիվիստների կողմից հակահյուսիսկորեական բովանդակությամբ թռուցիկների տարածումը:










































