ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդունի իր պարտությունը, եթե նոյեմբերին տանուլ տա նախագահական ընտրություններում, հայտնում է Fox News- ը:
Ընդ որում, ըստ Թրամփի, «երկրի համար շատ տխուր կլինի», եթե հաղթի դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենը:
Թրամփն արդեն դարձել է հանրապետականների թեկնածուն, բավարար ձայներ է ստացել կուսակցության համագումարում: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:









































