ԱՄՆ սենատի զինված ուժերի գործերի կոմիտեն 2021-ի ռազմական բյուջեում վավերացրել է 95 միավոր F-35 կործանիչի արտադրության նպատակով 9.1 մլրդ դոլարի հատկացումը։
Վավերացվել է նաև Թուրքիային վաճառել ծրագրված, բայց Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վաճառքը դադարեցված 6 միավոր F-35 կործանիչների մոդիֆիկացումը:
Վաշինգտոնը կարծում է, որ 2019-ին Թուրքիայի գնած ռուսական C-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ուստի նախագծում Թուրքիայի գործընկեր լինելը վտանգում է F-35-երը: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրությունում։