Երեւանի ավագանու անդամ, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ, բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում Հայավտոկայարան ՓԲԸ-ում իմ պաշտոնավարման հետ կապված, ցանկանում եմ միանգամից բոլորիդ տեղեկացնել, որ արտասովոր ոչինչ չկա, ուղղակի քաղաքական թիմը նպատակահարմար է գտել ինձ այլ տեղ նշանակելու համար(ինչի մասին մոտ օրերս լրացուցիչ բոլորդ կիմանաք), ուստի մնացած լնգուլավազներին խորհուրդ եմ տալիս՝ պղտոր ջրում ձուկ չորսալ, և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել՝ Հայավտոկայարանը ՓԲԸ-ն գտնվում է հուսալի ձեռքերում ի դեմս նոր տնօրենի և ՏԿԵ նախարարաության
Հ․Գ․ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու, իմ արած գործը ավելի արդյունավետ ձևով իր շարունակությունն է ունենալու
Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայավտոկայարան ՓԲԸ բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
https://www.facebook.com/ashot.mnatsakanyan.1/posts/3233131490083320







































