Քաղաքացիները արդարացված չեն համարում Ծառուկյանի և Վանեցյանի՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջները համավարակի ներկա պայմաններում։
Երևանի փողոցներում իրականացված հարցման ժամանակ մեզ հանդիպած քաղաքացիներից մեկի խոսքով՝ կառավարությունն այս վիճակում անում է այն, ինչ կարող է, և եթե իրենց ընդդիմություն համարողներն այդքան սրտացավ են ժողովրդի, երկրի համար, ապա պետք է սպասեն մինչև կորոնավիրուսն անցնի, նոր իրենց պահանջները ներկայացնեն իշխանությանը։ Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ այս վիճակում ոչ թե պետք է կառավարության հրաժարականը պահանջել, այլ միավորվել և օգնել երկրին համախմբված ուժերով հաղթահարելու այս համավարակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները։
Հարցմանը մասնակցած մի երիտասարդի խոսքով էլ՝ Ծառուկյան-Վանեցյան-ՀՅԴ միավորումը չի կարող իրական ընդդիմություն համարվել։ Նրանք ընդամենը իրենց քաղաքական հաշիվներն ունեն, որոնցով նախկինները ուզում են հետ գալ։ Ոչ մի ուրիշ բան։
Հարցին, թե ինչ շանսեր ունի այդ միավորումը, արդյոք ժողովուրդը կմիանա՞ նրանց, դուրս կգա՞ փողոց, կգնա՞ նրանց հետևից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժողովրդի մեջ անուղեղ զանգված կա, որ, այո, կգնա, բայց դրանից երկրի համար միայն ավելի վատ կլինի։ Եթե երկրում բան փոխվի, դրանք գան իշխանության, ավելի վատ կլինի, ու բոլորը տոմսեր կառնեն ու կհեռանան երկրից։ Կոնկրետ ես տոմս կառնեմ ու կգնամ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































