Հետազոտելով նոր կորոնավիրուսային վարակի ավելի քան 10 հազար նմուշ՝ վերցված աշխարհի տարբեր շրջաններից, գիտնականները դրա մի քանի տեսակներ են հայտնաբերել: Համապատասխան նյութը հրապարակվել է bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:
Նոր ալգորիթմի շնորհիվ մասնագետներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի 10,4 հազար նմուշներ եւ գտել են այդ վիրուսի 6 կլոնային խմբեր, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում:
Գիտնականները պարզել են, որ COVID-19-ը մուտացիայի է ենթարկվում նույն արագությամբ, ինչ գրիպի հարուցիչը:
Այնուամենայնիվ, փորձագետները դեռ չգիտեն, թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում վիրուսի վարակը տարածելու եւ այլ հատկությունների վրա:







































