Ձերբակալության ընթացքում ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքը ՄԱԿ-ին կոչ է անում միջամտել Ֆլոյդի մահը քննելու գործընթացին: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Ընտանիքի փաստաբան Բենյամին Քրամփը նաև հարազատների անունից խնդրում է ՄԱԿ-ին առաջարկություններ ներկայացնել ամերիկյան ոստիկանության բարեփոխումների իրականացման վերաբերյալ:
Նա նշել է, որ մի խումբ մարդիկ, որոնք պարբերաբար «կորցնում են կառավարության կողմից իրենց կյանքի անքակտելի իրավունքը», պետք է խնդրեն ՄԱԿ-ին միջամտել:
Քրամփը նաև մատնանշել է անկախ դիահերձման անհրաժեշտությունը, ինչը հետագայում հնարավորություն կտա պարզելու քաղաքացիների մահվան ճշգրիտ պատճառները իրավապահի գործողությունների դեպքում: Նա հավելել է, որ անհրաժեշտ են նաև անկախ դատավարություններ:








































