Հունաստանը կիրակի օրվանից թուլացնում է կորոնավիրուսային համավարկի պատճառով մտցված կարանտինային միջոցառումները: Հունիսի 15-ից առանց պարտադիր մեկուսացման Հունաստան կարող են մեկնել 29 երկրների քաղաքացիներ, երկրների ցանկը հրապարակվել է մայիսին:
Ռուսաստանի քաղաքացիները Հունաստան կարող են մեկնել միայն այն պայմանով, որ առաջին շաբաթը պիտի ապրեն պետության կողմից հատկացված հյուրանոցում: Կորնավիրուսի առկայության բացասական թեստի դեպքում նրանց կթույլատրվի հանգիստը շարունակել ծովափում:
Հունաստանը ԵՄ այն երկրներից է, որը ամենաքիչն է տուժել համավարակից: Կորոնավիրուսով վարակվել է մոտ 3 հազար մարդ, իսկ վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակվելու ընդամենը 17 դեպք:









































