Saturday, 25 07 2026
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք

Կարանտինը խաբելու է մեզ, ոչ ավելի

Հայաստանում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսային համավարակի նոր դեպքերի օրական վիճակագրությունը: Այդ հանգամանքը թողնում է երկակի տպավորություն: Նախ, ակնառու էր, որ տնտեսական սահմանափակումների չեղարկմանը զուգահեռ, անխուսափելիորեն աճելու էր վարակի տարածումը, առավել ևս թեստավորվող քաղաքացիների թվի աճի՝ թեստավորումների աճի պայմաններում: Այլ կերպ ասած, մենք, բացելով տնտեսությունը, անխուսափելի ունենալու էինք վարակի աճ: Սակայն ամենահետաքրքիրն այն է թերևս, որ Հայաստանում վարակի աճ արձանագրվում էր անգամ կարանտինի պայմաններում: Իհարկե, թվերը ավելի փոքր էին, սակայն աճման տենդենցով: Այդ ամենին զուգահեռ, վերջին հաշվով, հարկ է պատասխանել մի պարզ հարցի՝ հնարավո՞ր է վարակի զրոյացում որևէ ձևով, թե՞ ոչ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում վարակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, և դա դեռևս ապրիլին է արձանագրել առողջապահության նախարարը, գործնականում անհնար է պատկերացնել զրոյացման սցենար: Այն խիստ կարանտինը, որի մասին խոսում են շատ մարդիկ, կազմակերպություններ, անգամ քաղաքական ուժեր, միայն տեսականում կարող է դիտվել ելք: Գործնականում կասկած չկա, որ այն էլ ամառային տաք շրջանում հաջողվելու է քաղաքացիներին պարտադրել մի քանի շաբաթ խիստ կարանտին: Դա լինելու է անհնար, կամ ուժգին պարտադրանքի պարագայում բերելու է բազմաթիվ այլ հետևանքների, առողջականից մինչև սոցիալ-քաղաքական: Եվ ուրեմն, խիստ կարանտինի տարբերակը թերևս պետք է դիտարկվի որպես ամենածայրահեղ տարբերակ, երբ պարզապես չկա որևէ այլ ելք: Առաջին հերթին այստեղ հասկանալի է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության խնդրի լուծման հանգամանքը: Բայց ավելի լավ է ամբողջ միտքն ու էներգիան ուղել առողջապահական կարողությունների արագ ընդլայնմանն ու, ըստ այդմ, վարակի մեծ ծավալի պայմաններում բուժման կարողությունների ապահովմանը, քան ավելորդ ուժ և եռանդ վատնել նոր կարանտինի անիմաստ փորձի վրա, հետո ընդամենը նորից հայտնվել նույն կետում՝ ժամանակի ու ռեսուրսի նոր կորստով:

Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է կիրառել վարակի կառավարման և տարածման տեմպի արգելակման վերահսկողական քաղաքականություն: Առավել ևս, ինչպես պնդում են տարբեր երկրների վարակաբանները, վերջին հաշվով, ելքը կամ վարակի զրոյացումն է՝ ինչ հաջողվել է բացառիկ երկրների, կամ կառավարումը՝ մինչ բնական իմունային պատնեշի ձևավորումը, որն արդեն ինքնաբերաբար կթուլացնի տարածումը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում