ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զրկվել առանց օրենսդիրների նախնական հաստատման միջազգային պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Կոնգրես:
Օրինագծի հեղինակներն են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ սենատոր Էդվարդ Մարկին և կոնգրեսական Ջիմի Պանետան:
Փաստաթուղթը ստացել է «Օրենք՝ անվտանգությունը խաթարող գործողությունների կանխման մասին» անվանումը:










































