Քիչ առաջ Շուշիի մշակութա-երիտասարդական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության պաշտոնական արարողությունը, որին մասնակցելու պատիվ ունեի նաև ես։
Հատկապես բերդաքաղաք Շուշիում երդմնակալության արարողության անցկացումը չափազանց խորհրդանշական էր և իր մեջ մեծ թվով ուղերձներ էր պարունակում, որոնք, պետք է հուսալ՝ կյանքի կկոչվեն Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում։
Հարությունյանը Արցախի նախագահի պատասխանատու պաշտոնը ստաձնում է ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում առկա անկայունության պայմաններում, որն ազդելու է Արցախի կենսագործունեության բոլոր ոլորտների, սակայն առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Արայիկ Հարությունյանն ու նրա քաղաքական թիմը ներկայացրել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականություններին վերաբերող հավակնոտ ծրագիր, որը կյանքի կոչվելու դեպքում էապես կբարելավվի և՛ երկրի սոցիալ-տնտեսական կյանքը, և՛ Արցախի դիրքավորումը միջազգային հարաբերություններում։
Արայիկ Հարությունյանն ունի իր ծրագրերն իրականանելու ամենակարևոր նախապայմանը՝ Արցախի ժողովրդի վստահությունը և Հայաստանի հասարակության ու իշխանությունների աջակցությունը։
Սրտանց շնորհավորում եմ Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պատասխանատու պաշտոնում երդմնկալության կապակցությամբ և նրան ու նրա քաղաքական թիմին մաղթում եմ բարեբեր ու ստեղծագործ աշխատանք՝ ի պետս Արցախի Հանրապետության ու նրա քաղաքացիների բարօրրության:
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3307945892569448/?type=3&theater








































