Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս նախագիծը միտված է համաչափ պատժամիջոցներին: Այն նախագիծը, որը ներկայացվել էր ամիս առաջ, վերաբերում էր այլ իրավիճակի: Կովիդ-ի հետ համատեղ ապրելու համար մեզ պետք չեն պատժիչ տուգանքներ, այս դրույթները կրում են կանխարգելիչ միջոցառումներ»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` նշված սահմանափակումների նպատակը պետության կողմից այս կամ այն ֆիզիկական անձի գրպանը մտնելը չէ, այլ հնարավորինս համավարակը կանխելը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































