Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Վերցրի՞ր, ախպերս… Բարով մաշես…». «Նուբարաշեն» ՔԿՀ բուժակը հիվանդ դատապարտյալից գումար է շորթել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մելիք Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ:

Մելիք Ա.-ն եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, բուժակ:

Ըստ մեղադրանքի՝ նա հանդիսացել է պետական ծառայող, օժտված է եղել իր իրավասության սահմաններում որոշում կայացնելու լիազորությամբ, միևնույն ժամանակ «Հանրային ծառայության մասին » ՀՀ օրենքով եղել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող:

Ըստ մեղադրանքի՝ Մելիք Ա.-ն հերթափոխային ծառայության ընթացքում ի թիվս այլ լիազորությունների՝ իրավասու է եղել «Նուբարաշեն»  ՔԿՀ կալանավորներին ու դատապարտյալներին ցուցաբերել բժշկական օգնություն, իրականացնել բժշկի կողմից արված նշանակումները: Մելիք Ա.-ն ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Էդգար Տ.-ի նկատմամբ ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու՝ հասանելիք դեղորայքը ժամանակին չտրամադրելու սպառնալիքով, օգտվելով իրենից կախվածության մեջ գտնվող դատապարտյալի վիճակից, նրան դրել է այնպիսի իրադրության մեջ, որ դատապարտյալը հարկադրված լինի ապօրինի վարձատրության դիմաց ստանալ իրեն հասանելիք դեղորայքը:

Ըստ մեղադրանքի՝ Մելիք Ա.-ն շորթմամբ 2016 թվականի վերջին եռամսյակում Էդգար Տ.-ից պահանջել ու դատապարտյալի խցում անձամբ ստացել է 120 հազար դրամ և մեկ օծանելիք՝ դրա դիմաց տրամադրելով դատապարտյալին հասանելիք դեղորայքը ու խոստանալով հետագայում ծառայողական դիրքն օգտագործել դատապարտյալի օգտին՝ ծառայության գծով հովանավորչություն դրսևորելու համար:

Ամբաստանյալի նկատմամբ կիրառված է գրավ:

Տուժող ճանաչված դատապարտյալի ներկայացուցիչը քաղհայցի պահանջ է ներկայացրել՝ պահանջելով Մելիք Ա.-ից հօգուտ տուժողի բռնագանձել պատճառված նյութական վնասը՝ 120 հազար դրամը:

Մելիք Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մելիք Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2000 թվականից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատել է որպես հերթապահ բուժակ: ՀՔԾ-ից իրեն կանչել ու ասել են, որ դատապարտյալ Էդգար Տ.-ի կողմից բողոք է ներկայացվել: Ինքը Էդգարին ճանաչում է կալանավայրից: Էդգար Տ.-ին բժշկի կողմից նշանակված էին ներարկումներ և դեղահաբեր:  Ինքը մշտապես այցելել է նրան ու տվել է դեղահաբը կամ կատարել է ներարկումը, մշտապես բուժօգնությունը ցուցաբերել է պատշաճ կարգով:

Դեղորայքը տվել ու ներարկումները կատարել է ժամանակին: Հերթական այցի ժամանակ Էդգարը հայտնել է, թե ընտանիքի անդամներին գումար ունի փոխանցելու, չգիտի՝ ինչպես փոխանցի: Խնդրել է, որ իր միջոցով փոխանցի: Նա գումարը տվել է իրեն, երբ ինքը նրա խուց է այցելել, որ բուժօգնություն ցուցաբերի: Ինքը գումարը վերցրել ու դրել է գրպանը: Խցից դուրս գալուց երկու րոպե հետո Էդգարը հետ է կանչել իրեն ու ասել է, թե փոշմանել է, չի ցանկանում գումարը հարազատներին փոխանցել: Ինքը գումարը հետ է տվել նրան: Նա հաշվել ու պահել է: Գումարը 100 կամ 120 հազար դրամ էր:

Ամբաստանյալն ընդունել է, որ դատապարտյալն իրեն օծանելիք է նվիրել:

Ամբաստանյալը նշել է, թե ՔԿՀ-ում բուժակները չորսն են, յուրաքանչյուր օր մեկն է հերթապահում: Ամբողջ ՔԿՀ-ի հիվանդ դատապարտյալներին ու կալանավորներին մեկ բուժակ է սպասարկում օրվա ընթացքում, հիվանդները կարող են շատ լինել:

Հիվանդներին այցելելու առաջնահերթությունը տարբեր ձևով էր որոշվում, օրինակ՝ ինքնավնասում կատարածներին այցելում էին առաջին հերթին:

Ըստ ամբաստանյալի՝ հստակ ժամ չի եղել նշված, թե դեղորայքը երբ տրամադրի, բայց, օրինակ՝ հոգեմետ դեղերը հարմար էր տալ ուշ ժամի, որ հիվանդը հանգիստ քնի:

Ամբաստանյալը նշել է, թե Էդգարին ճանաչել է երկու-երեք տարի, նրան բնութագրել է որպես «անհանգիստ, զրպարտող, անհավասարակշիռ» անձի…

Ամբաստանյալը պնդել է, թե 120 հազար դրամ երբևէ չի պահանջել դատապարտյալից ու չի ստացել…

Տուժող Էդգար Տ.-ն հայտնել է, թե իրեն դեղեր էին նշանակված, իսկ բուժակ Մելիք Ա.-ն դրանք ժամանակին չէր տալիս: Պատահել է՝ դեղերը տվել է գիշերվա ժամը երկուսին-երեքին, այն դեպքում, երբ դեղերը պիտի տրամադրեր երեկոյան ժամը ութից ինը: Քանի որ բուժակը դեղերը ժամանակին չէր տալիս, ինքը չէր կարողանում քնել, ընկնում էր դեպրեսիայի մեջ, հնարավոր է՝ ուշագնաց լիներ: Չի եղել դեպք, որ դեղերը չտան, բայց  բուժակը  ժամանակին չէր տալիս և ամեն անգամ իրենից մի բան ուզում էր:

Ըստ տուժողի՝ ստացվել է այնպես, որ բուժակն իրենից 120 հազար դրամ է պահանջել՝ դեղերը ժամանակին տալու համար, ինքը սկզբում չի համաձայնել: Բայց Մելիք Ա.-ն դեղերը դիտավորյալ ժամանակին չի տվել, ինքը նրա հետ վիճել է: Հետո ստիպված ճարել ու նրան է տվել այդ գումարը: Հետագա խնդիրներից խուսափելու համար ինքը հեռախոսով նկարել է գումարը տալու պահը: Բուժակը դա չի նկատել, ինքը հեռախոսը հարմարեցրել էր հատուկ ձևով: Գումարը տվել է բուժակին, որ բոլոր հերթափոխներին իր դեղերը ժամանակին ստանա: Գումարը տալուց հետո դեղերը իրեն տվել են ժամանակին: Ինքը Մելիքին «դուխի» էլ է նվիրել: Ինքը համարվում է «պրոբլեմատիկ դատապարտյալ»: ՔԿՀ աշխատողներն էլ իրեն անվանում են «գրող-ջնջող», բայց ինքը օրենքով իր հասանելիքն է պահանջում, մշտապես բողոքներ է գրել տարբեր մարմինների: Պատահել է իր բողոքների պատճառով բուժակներին տեղափոխել են մի կալանավայրից մյուսը, քանի որ ինքը անօրինականությունների մասին հայտնում էր…

Զննվել է դատապարտյալի կողմից կատարված տեսագրությունը: Ըստ դատական ակտի՝ «տեսագրության 2 րոպե 35 վայրկյանին «Էդո» անունով դատապարտյալը աջ ձեռքով իր աջ գրպանից հանում է գումար և տալիս նիհարավուն կազմվածքով աշխատակցին, ով իր հերթին ձեռքի 6 շարժումով հաշվում է դատապարտյալի կողմից տրված գումարը և դնում է գրպանը: Տեսագրությունում երևում է, որ դրանք 20 հազար դրամանոց թղթադրամներ են: Դրանից հետո աշխատակիցը Էդոյի թևից կատարում է  ներարկում… Այնուհետև Էդո անունով դատապարտյալը մահճակալի տակից հանում է պայուսակ, դնում է սեղանի վրա… Նիհարավուն կազմվածքով աշխատակցին ասում է՝ հենց հիմա քեզ նվեր եմ տալիս թազա դուխի, հանելով օծանելիքը տալիս է նշված աշխատակցին, ով այն ցանում է պարանոցին ու պահում է իր մոտ… Երկու հատ դեղահաբ է տալիս Էդոյին, ով հարցնում է՝ «Էս մի հա՞տն ես տալիս», իսկ աշխատակիցը ասում է՝ «Չունեմ, Էդո ջան»: Մինչև խցից դուրս գալը Էդոն աշխատակցին հարցնում է՝ «Վերցրի՞ր, ախպերս»: Աշխատողը գլխով է անում: Էդոն ասում է. «Բարով մաշես»…

Ամբաստանյալի շահերի պաշտպանները միջնորդել են անթույլատրելի ապացույց ճանաչել Էդգար Տ.-ի կողմից կատարված տեսաձայնագրությունը, քանի որ այն կատարվել է օրենքի խախտմամբ՝ առանց Մելիք Ա.-ի իմացության՝ գաղտնի:

Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել է՝ արձանագրելով, որ Էդգար Տ.-ի կողմից տեսաձայնագրությունն իրականացվել է ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքից պաշտպանվելու նպատակով ու հենց դրա կատարման պահին:

Դատարանն ընդգծել է. տուժողի ընկալումը՝ կապված հանրորեն վտանգավոր գործողության հետ, չի եղել թվացյալ կամ վերացական, դա համար եղել են բավարար հիմքեր, և, ի վերջո, գումար վերցնելու համար Մելիք Ա.-ին հետագայում առաջադրվել է մեղադրանք… Ուստի, ըստ դատական ակտի, «Եվրոպական դատարանի մեկնաբանման լույսի ներքո նշված տեսաձայնագրությունը կարող է համարվել որպես մասնավոր անձի կողմից ձեռք բերված թույլատրելի ապացույց»:

Դատարանը հաստատված չի համարել մեղադրանքի ձևակերպումը, թե ապօրինի վարձատրությունը ստացվել է շորթման եղանակով: Դատարանի գնահատմամբ՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ ամբաստանյալը ապօրինի վարձատրությունը ստացել է շորթման եղանակով: Տուժողը վարձատրությունը տվել է ինքնակամ՝ երկու կողմի «փոխշահավետ համագործակցության արդյունքում»:

Մելիք Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի ոչ թե 3-րդ, այլ ավելի թեթև՝ 1-ին մասով:

Դատարանը Մելիք Ա.-ի նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթն է կիրառել ու նրան ազատել է քրեական պատասխանատվությունից:

Տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը մերժվել է:

Մելիք Ա.-ի խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի դեմ  վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանները, մեղադրողը, տուժողի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանները խնդրել են բեկանել մեղադրական դատավճիռը, Մելիք Ա.-ի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ նրան ճանաչելով անմեղ:

Տուժողի ներկայացուցիչը խնդրել է դատավճիռը փոփոխել քաղաքացիական հայցը մերժելու մասով, բավարարել տուժողի քաղաքացիական հայցը՝ 120 հազար դրամի չափով:

Մեղադրողը խնդրել է բեկանել դատավճիռը, անօրինական գնահատել արարքի վերաորակումը մեղսագրված հոդվածի ավելի մեղմ մասով, Մելքի Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու նշանակել  4 տարի ազատազրկում:

Այս գործով առաջիկա դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է մայիսի 25-ին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում