Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

8,5 տարի պատիժ կրած դատապարտյալը պայմանական-վաղաժամկետ ազատվելու շանս ունենալով՝ չի ազատվում ու դիմում է ծայրահեղ քայլի

«Վանաձոր» ՔԿՀ-ում ապրիլի 21-ին հացադուլ հայտարարած 24 կալանավորներից ու դատապարտյալներից մեկը դատապարտյալ Խաչատուր Սարգսյանն էր: Նա հացադուլի մեջ մնացել է 2-3 օր: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հանդիպման արդյունքում Սարգսյանը դադարեցրել է հացադուլը:

Խաչատուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2012 թվականին զինծառայողների փոխհարաբերությունների  կանոնագրքային կանոնները խախտելու և դիտավորյալ սպանության համար: Նույն թվականին դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և դատապարտել է 13 տարի ազատազրկման:  2013 թ. համաներման կիրառմամբ  պատժի չկրած մասը կրճատվել է  6 ամսով, իսկ 2018 թ. նույնպես համաներման կիրառմամբ պատժի չկրած մասը կրճատվել է ևս 9 ամսով: Վերջնական պատիժ է սահմանվել 11  տարի 9 ամիս ազատազրկումը: Պատժի 8 տարի 4 ամիսը Խաչատուր Սարգսյանը կրել է:

Նրա ներկա պահանջը վերաբերում է պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրին:

Դատապարտյալի դիմումը «Վանաձոր» ՔԿՀ պետի որոշմամբ երկու անգամ մերժվել է, չնայած  ՔԿՀ  համապատասխան ստորաբաժանման  և ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից որոշ առումներով նա բնութագրվել է դրական:

Դատապարտյալ Խաչատուր Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը մեր զրույցում նշեց, որ պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով առաջին դիմումը ներկայացրել են 2019 թ. հուլիսին: Դիմումը  մերժվել է: Ամիսներ անց՝ հունվարին, ներկայացվել է երկրորդ  դիմումը:

Պրոբացիայի ծառայությունը և ՔԿՀ համապատասխան ստորաբաժինը  կազմել են զեկույցներ: Թեև որոշակի դրական բնութագրումներ են տվել Սարգսյանին, բայց վերջնական եզրակացությունը եղել է բացասական: Դրա հիման վրա որոշում է կայացվել պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն դատարան չներկայացնելու մասին:

Ըստ Խաչատուր Սարգսյանի շահերի պաշտպանի՝ վերոհիշյալ զեկույցներում արձանագրվել է, որ Սարգսյանը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 8 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի, չի աշխատել հիվանդությունների պատճառով, դատապարտվել է առաջին անգամ, ընդունում է մեղքը և զղջում է, դատական ակտով ֆինանսական պարտավորություններ և հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ չկա, չի ընդունում քրեական ենթամշակույթը, չունի կախվածություն, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին և այլն: Զեկույցների հիման վրա կազմվել է եզրակացություն, թե պատժի կրման ընթացքում Սարգսյանի կողմից դրսևորվել է բացասական վարքագիծ,  նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, ուստի նրան պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատման  ներկայացնելը նպատակահարմար չէ։

Մերժման որոշումը մարտի 10-ին պաշտպանը բողոքարկել է դատական կարգով: Բողոքը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից, սակայն դատական նիստեր տեղի չեն ունեցել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:

Պաշտպանը նշեց, որ Խաչատուր Սարգսյանը, ճիշտ է, կարգապահական տույժի է ենթարկվել 8 անգամ, սակայն դրանցից 7-ը հեռախոս պահելու կարգը խախտելու համար է եղել, 1-ը՝ խցակցի հետ վիճաբանելու: Տույժերը մարվել են, այս պահին՝ վերջին 2 տարվա կտրվածքով, Խաչատուրը կարգապահական տույժ չունի:  Նա վատառողջ է՝ 11 հիվանդություն է ախտորոշվել, որոնք ինչ-որ փուլում կարող են վտանգ սպառնալ նրա կյանքին և կորոնավիրուսի համավարակի պայմաններում կարող են նրան դարձնել խոցելի:

Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով պայմանական-վաղաժամկետ ազատման հարցին, նշեց. «Կարծում եմ, որ արդարադատության նախարարի՝ 2018 թվականին հաստատած չափորոշիչները՝ գնահատման մեխանիզմները, պատժի կրումից  պայմանական-վաղաժամկետ ազատելու գործընթացն անիրական են դարձնում: Դատապարտյալների գերակշիռ մասը օբյեկտիվ  պայմաններից ելնելով՝ չի կարող համապատասխանել այդ չափորոշիչներին, քանի որ ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են ապահովվում աշխատելու հնարավորությունը, մարզամշակութային միջոցառումներն ու բազմաթիվ այլ չափորոշիչներ: Պայմանական-վաղաժամկետ ազատման ինստիտուտի կայացման համար այն պետք է հասանելի դարձնել դատապարտյալներին, ովքեր օբյեկտիվորեն ու իրավական պատուհաններով հասել են պայմանական-վաղաժամկետ ինստիտուտի կիրառմամբ պատժից ազատվելու հնարավորությանը: Այսինքն՝ արդեն կրել են պատժի այն ժամանակահատվածը, որը հնարավորություն է տալիս ազատվելու պատժից պայմանական-վաղաժամկետ:

Բայց իրականությունն այն է, որ այդ իրավունքին հասած դատապարտյալների ճնշող մեծամասնությունը ստանում է բացասական բնութագիր, ինչի արդյունքում մերժվում է նրանց պայմանական-վաղաժամկետ ազատումը: Իրականությունն այն է, որ չեն ստեղծվել գնահատման այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտի՛վ գնահատման արդյունքում վերասոցիալականացնել և դատապարտյալներին վերադարձնել հասարակություն, նրանց «դարձի բերել»՝ ըստ էության: Այստեղ պրոբացիայի ծառայության կայացման լուրջ խնդիր եմ տեսնում, գոնե վերջին մեկ տարվա իմ ուսումնասիրությունները դա են ցույց տալիս: Թեև ֆորմալ առումով «Պրոբացիայի մասին» օրենքը տվել է հնարավորություն՝ կազմելու զեկույցներ, իրականացնելու այլ աշխատանքներ, բայց շատ դեպքերում դա իմիտացիոն բնույթ է կրում: Այսինքն՝ սարքել են ֆորմաներ, այդ ֆորմաները լրացնում են, ենթադրենք՝ դրա ընթացքում ձևական խորհրդատվություն է իրականացվում դատապարտյալի կամ նրա վերջին բնակության վայրի հարևանների հետ, արդյունքում՝ հարևանների կամ դատապարտյալի կամ տուժողի հետ ունեցած ֆորմալ զրույցի արդյունքում ձևավորվում է կարծիք՝ դատապարտյալի պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորության վերաբերյալ եզրակացություն տալու համար: Պետք է առավել լուրջ մոտեցում մշակվի հոգեբանների ներգրավման առումով, ընդհանրապես՝ դատապարտյալի հոգեբանական նկարագիրը ստանալու առումով:

Խաչատուր Սարգսյանի գործով և՛ քրեակատարողական հիմնարկի համապատասխան անձինք, և՛ պրոբացիայի ծառայության համապատասխան անձինք առանձին-առանձին զեկույցներ են կազմել, հանգել են հետևության, որ այս դատապարտյալը քրեական ենթամշակույթի կրող չէ, ավելին՝ մերժում է այն, պատժի երկու երրորդը գերազանցող ժամկետը կրել է, այս պահին որևէ կարգապահական տույժ չունի: Պատժի կրման ութ ու կես տարվա ընթացքում ութ անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, բոլորը մարված են, և, խնդրում եմ ուշադրություն դարձնել, ութից յոթ տույժը հեռախոսի համար է: Այսինքն՝ գործ ունենք քրեակատարողական հիմնարկներում մեծ տարածում ունեցող, իր մեջ շատ մեծ զանցանք չպարունակող խնդրի հետ, և դա հանկարծ հիմք է դառնում մարդուն բնութագրելու և ճակատագրական որոշում կայացնելու համար:

Այո, առերևույթ երբ ասվում է՝ ութ կարգապահական տույժ, բացասական տպավորություն է առաջանում, բայց  երբ խորանում ես խնդրի մեջ, տեսնում ես, որ ութ տույժից յոթը նույն՝ հեռախոս պահելու խնդրին է վերաբերում, իսկ դրա համար, օրինակ, ես մեղադրում եմ ավելի շատ ոչ թե դատապարտյալին, այլ քրեակատարողական ծառայությանը: Թող պատշաճ իրենց լիազորություններն իրականացնեն, տեսնենք՝ քրեակատարողական հիմնարկի ներս հեռախոս կարո՞ղ են անցկացնել: Այստեղ, ուրեմն, խնդիր կա: Գնահատման չափանիշներում նաև նշված է՝ աշխատում է կամ չի աշխատում դատապարտյալը: Բայց քրեակատարողական հիմնարկներում նախ պետք է ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ, նորմալ աշխատանք՝ յուրաքանչյուրին իր առողջական վիճակին համապատասխան, ու այդ պայմաններում եթե առաջարկեք դատապարտյալին, ու նա հրաժարվի աշխատելուց, նոր միայն նրան բնութագրող տվյալների մեջ այդ հանգամանքին գնահատական տվեք: Մասնավորապես՝ Խաչատուր Սարգսյանի մոտ հիվանդությունների ամբողջ փունջ՝ 11 հիվանդություն է ախտորոշվել, որոնք հաստատված են հենց քրեակատարողական հիմնարկի կողմից նախաձեռնված հետազոտությունների արդյունքում:

Ես համոզվում եմ, որ մենք խորամուխ չենք լինում հանցագործությունների կատարման էության, բնույթի, ժամանակի, իրադրության մեջ: Խաչատուր Սարգսյանի դեպքում գործ ունենք զինված ուժերում կատարված ծանր ողբերգության հետ, որի արդյունքում երկու երիտասարդի կյանք է խաթարվել: Բայց անցել են տարիները: Հանցագործության կատարման պահին գործ ենք ունեցել մի անձի հետ, հիմա գործ ունենք բոլորովին այլ անձի հետ, որը լիովին այլ արժեքային համակարգ է կրում, որը արդեն իսկ կրել է պատժի առյուծի բաժինը, զգացել է կատարած արարքի ամբողջ ծանրությունը, իր մաշկի վրա է զգացել: Ես ուզում եմ ավելի գլոբալ անդրադառնալ՝ մեր ցմահ ազատազրկման դատապարտվածների մեջ շոշափելի թիվ են կազմում 18 տարեկանում զինված ուժերում կատարած հանցագործությունների համար դատապարտվածները: Պետք է շատ լուրջ հետևություններ անենք: Միևնույն ժամանակ՝  ներկայումս ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցում անգամ կարծես «հալոցի» երևույթ է նկատվում, ինչը նաև հույս է տալիս, որ մեր պատժողական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են ակնկալվում: Հնարավորություն է ստեղծվում  ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտի կայացման համար:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը պիտի կարողանանք կայացնել, որ մարդը պատիժը կրելով՝ ունենա ողջամիտ ակնկալիք, որ որոշակի ժամկետից հետո, որոշակի չափորոշիչների համապատասխանելու դեպքում ինքը պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն է ստանալու: Մոտիվացիա պիտի լինի: Բայց երբ օրենքով սահմանված պատժաժամկետը կրելուց հետո դատապարտյալը սկսում է դիմել պայմանական-վաղաժամկետ ազատվելու խնդրանքով, ու նրան անընդհատ մերժում են, մարդը կորցնում է դրական վարքագիծ դրսևորելու, նույնիսկ ապրելու մոտիվացիան, մտածում է՝ իրեն լավ պահի-չպահի, մեկ է՝ մերժելու են:

Մենք հիմա պրոբացիայի ծառայության կայացման խնդիր ունենք: Ազատություն դուրս եկած մարդու հետ էլ պիտի աշխատեն, վերականգնողական արդարադատությունը երբեմն շատ ավելի կարևոր է, քան բուն պատժի կրման գործընթացը ինքնին: Փակ տարածքում պատիժ կրած դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա վերադարձը հասարակություն կոչվում է վերականգնողական արդարադատություն, և այդ փուլում է հենց պրոբացիայի ծառայության հիմնական առաքելությունը: Այդ ծառայությունը պետք է անմիջական, մշտական կապի արդյունքում կարողանա ադապտացնել պատիժը կրած ու քրեակատարողական հիմնարկից հասարակություն վերադարձած անձին, որպեսզի կարողանանք կասեցնել կամ առկախել նրա հնարավոր քրեածին վարքագիծը: Պրոբացիայի ծառայության առաքելությունը հենց դա է, այդ ծառայությունն է վերականգնողական արդարադատության ամենակարևոր գործիքակազմը կիրառող մարմինը:

Պայմանական-վաղաժամկետ ազատման դիմումները մեծ մասամբ մերժվում են կամայական եզրահանգմամբ, թե մարդը, ազատություն դուրս գալով, հնարավոր է նոր հանցանք գործի, բայց նման եզրահանգման համար չեն բերվում համապատասխան պատճառաբանություններ ու հիմքեր: Այդ տրամաբանությամբ ցանկացած անձի մեջ հնարավոր է հանցանք գործելու պոտենցիալ հնարավորություն տեսնել:

Պետք է տաբուներ ջարդելու խիզախություն դրսևորենք, որ կարողանանք անցնել պայմանական-վաղաժամկետ ազատման ինստիտուտի ու պրոբացիայի ծառայության կայացման համար անհրաժեշտ ճանապարհը»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում