Անգլիայում չորեքշաբթի օրվանից ի վեր մեղմացվել են կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար կիրառվող կարանտինի սահմանափակումները: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Չորեքշաբթի Անգլիայում հայտարարվել են ավելի մեղմ կարանտինային միջոցառումներ, որոնց մասին կիրակի օրը հայտարարել էր վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով չեն կարող հեռավար աշխատել, այսօրվանից կարող են վերադառնալ աշխատանքի: Միևնույն ժամանակ, նրանց խնդվում է հնարավորինս խուսափել հասարակական տրանսպորտից:
Թույլատրվում է բացել այգեգործական կենտրոնները, որոնք սածիլներ և հարակից ապրանքներ են վաճառում:
Այսօրվանից թույլատրվում է դուրս գալ առանց ժամկետների` մարմնամարզության, զբոսայգիներում զբոսնելու համար: Սակայն մանկական խաղահրապարակները փակ են մնում:
Թույլատրվում է այն մարդկանց, ովքեր միասին չեն բնակվում` պայմանով, որ նրանք կհանդիպեն այգիներում և կպահպանեն երկու մետր հեռավորությանը:
Այժմ կարող եք նաև քաղաքից դուրս ճանապարհորդել առանց սահմանափակումների, գնալ ազգային պարկեր կամ ափնյա շրջաններ՝ Անգլիայի սահմաններում: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խուսափել հանգստի հանրաճանաչ կետերից և հեռավորություն պահպանել, իսկ ձեր ամառանոցում գիշերելը դեռ թույլատրված չէ:
Սահմանափակումները խախտողներին սպառնում է տուգանք՝ 100 ֆունտ, կրկնակի խախտման դեպքում կրկնապատկվում է՝ առավելագույն պատժամիջոցը՝ 3200 ֆունտ:.
Միևնույն ժամանակ, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները որոշել են պահպանել կոշտ միջոցները, բայց մեղմացմամբ:










































