Ադրբեջանական Vesti.Az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում նկատել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, որը եղել է 2 միլիոն դոլար արժողությամբ Rolls Royce Phantom Cabrio ավտոմեքենայի ղեկին։
Չեչնիայի ղեկավարն իր ընտանիքի և ազդեցիկ թիկնազորի հետ որոշել է հանգստանալ Անթալիայում, և անմիջապես Անթալիայի օդանավակայանից մեկնել է տեղի Mardan Palace հյուրանոց, որը պատկանում է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովին։
Օլիգարխն անձամբ է դիմավորել Կադիրովին, որը ցանկություն է հայտնել վարել Rolls Royce Phantom Cabrio ավտոմեքենան։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ, բացի սեփական թիկնազորից, Քադիրովի անվտանգությունն ապահովելու են նաև Անթալիայի իրավապահները։
Նշվում է, որ Քադիրովը ձիարշավների, թանկարժեք ժամացույցների, զենքի ու ավտոմեքենաների սիրահար է, ինչպես նաև ունի սեփական կենդանաբանական այգի՝ լի վայրի կենդանիներով։
Հիշեցնենք, որ 1.5 միլիարդ դոլար գնահատվող Mardan Palace հյուրանոցը բացվել է 2009 թվականի հունիսին՝ Հոլիվուդյան բազմաթիվ աստղերի մասնակցությամբ։ 2010 թվականի նոյեմբերին արժանացել է «Աշխարհի ամենալյուքս հյուրանոց» տիտղոսին։ Նրա ամենաէժան համարն արժե 485 եվրո, իսկ ամենաթանկարժեք համարը՝ 16,000 եվրո։








































