Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

Եթե վաճառել Ամուլսարի ծրագիրը, ապա միայն տուրիստական նպատակներով. Հանքարդյունահանման բիզնեսը երբեք ապագա չի ունենա

Տևական ժամանակ է՝ ակտիվորեն քննարկվում են «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ծրագրի վաճառքի մասին խոսակցությունները։ Անգամ հնարավոր գնորդ ընկերության անունն է նշվում։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այդ ընկերությունը «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը ներկայումս շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը:

Բնապահպանները ևս համացանցում գրառումներ են կատարում այն մասին, որ Վայք քաղաքով անցնելիս տեսել են, որ Վայքի եկեղեցու  հարակից տարածքում, որտեղ կայանված են «Լիդիանի» մեքենաները, ինչ-որ կոնտեյներներ են ավելացել ու ջրամեկուսացման համար նախատեսված թաղանթներ։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի ծրագրի հնարավոր վաճառքին՝ նկատեց, որ ծրագիրը վաճառելը իրենց իրավունքն է, Կանադայի  դատարանը նրանց տվել է այդ իրավունքը, որպեսզի կամ վաճառեն այն, կամ վերակառուցեն իրենց բիզնեսը։ Ինչ վերաբերում է  հնարավոր գնորդ ընկերությանը, Վարդանյանի խոսքով՝ նա պետք է հասկանա, որ իր ներդրումը որևէ ապագա չունի, այդ բիզնեսը երբեք ապագա չի ունենա։

Հետևաբար անտեղի է դրա վրա գումարներ ծախսել: «Ով էլ որ գնի Ամուլսարի ծրագիրը, պետք է մտածի, որ հանքավայրի շահագործումը որևէ ապագա չունի, որովհետև  Ջերմուկի բնակիչները հետ չեն կանգնելու իրենց դիրքորոշումից, պայքարելու են մինչև վերջ։ Բացի դրանից, այն քանակի ոսկի, որը նշում է «Լիդիանը», չկա այնտեղ։ Իսկ եղածն էլ բավարար չէ նորմալ բիզնես անելու և շահույթ ստանալու համար, որովհետև սովորաբար աշխարհում 1 տոննայի մեջ 2 գրամ ոսկին է ընդունված համարել արդյունավետ, իսկ աղքատ երկրներում 1 գրամի պայմաններում  էլ են ոսկու արդյունահանում իրականացնում։ Իսկ Ամուլսարում 1 գրամից էլ է պակաս ոսկու պարունակությունը. 1 տոննայում 0.7 գրամ է։ Այսինքն՝ Ամուլսարի շահագործումը ի սկզբանե անարդյունավետ հանք է ոսկու արդյունահանման հարցում։ Էլ չասած նաև այդտեղ ռադիոակտիվ տարրերի մասին, որի պարագայում հանքավայրի շահագործումն առհասարակ ընդունելի չէ»,- ասաց Վարդանյանը։

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ «Լիդիանը» Ամուլսարի ծրագրի վաճառքը դիտարկում է որպես այլընտրանք արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին։ Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արբիտրաժային  դատարանից հնարավոր  փոխհատուցումն ու ծրագրի վաճառքից ստացված եկամուտները կարելի՞ է համարժեք համարել, և եթե քննարկվում է  վաճառքի տարբերակը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ընկերությունը չունի բավարար փաստարկներ արբիտրաժ դիմելու համար:

«Դրանք տարբեր բաներ են։ Արբիտրաժը պետության դեմ է, իսկ վաճառքը՝ ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու, իր պարտքերը վերադարձնելու միջոց է։ Չեմ կարծում, թե մեկը մյուսի հետ համեմատելը ճիշտ է։ Իսկ  ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելուն, ապա «Լիդիանը» երկու տարի է՝ արդեն այդ շանտաժներն անում է, և իր ստեղծած դուստր կազմակերպությունները հայտ էին ներկայացրել ու մինչ  օրս ոչ մի բան չեն արել։ Հետևաբար դա ավելի շատ շանտաժի տպավորություն է թողնում, որպեսզի նոր թույլտվություններ ստանան, նորից իրենց համար կանաչ լույս վառվի, քանի որ եթե իսկապես հիմքեր լինեին, ապա իրենք վաղուց դիմել էին արբիտրաժային դատարան»,- ասաց Վարդանյանը։

Նազելի Վարդանյանի խոսքով՝ եթե իսկապես մտադրություն կա վաճառելու այդ ծրագիրը, ապա ճիշտ կլինի այն վաճառել ոչ թե հանքարդյունաբերական նպատակով, այլ վաճառել տուրիզմի ոլորտում մասնագիտացված որևէ ընկերության, որը  տուրիստական գոտի կդարձնի տարածքը. «Միայն այդ տարբերակը կարող է ապագա ունենալ։ Հանքարդյունաբերության նպատակով այդ բիզնեսի վաճառքը ոչ մի ապագա չի ունենալու, քանի որ ամբողջ Վայոց ձորի բնակչությունը իր ստորագրություններով իր դիրքորոշումը հայտնել է, որ  Վայոց ձորը արդյունաբերական նպատակներով չի օգտագործվելու»։

Ջերմուկցիները վճռական են իրենց պայքարի հարցում։ Նրանք պնդում են, որ Ջերմուկում հանքարդյունաբերության թեման փակված է։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանը չի հավատում, որ իրականում «Լիդիանին» կհաջողվի Ամուլսարի ծրագիրը վաճառել, քանի որ կա երկու  ծանրակշիռ պատճառ։ Նախ՝ Ամուլսարում հանք շահագործելու նպատակով այն գնող ցանկացած մեկը առանց մեծ դժվարության կիմանա, որ Ամուլսարի թիկունքին՝ հանձինս ջերմուկցիների, կանգնած է ողջ խելամիտ հայությունը, որը երբեք այն չի զիջելու։ Հաջորդ պատճառն այն է, որ այդ գնորդը չի կարող ունենալ երաշխիքներ, որ «Ամուլսարում ռիսկերը միտումնավոր թաքցնելու» կասկածանքով հարուցված քրեական գործի քննության արդյունքում ընդհանրապես լիցենզիան կշարունակի գործել։

«Ախր պարզ է, որ գնորդը պատահական մարդ չի լինելու։ Իսկ այդպիսի մարդիկ պետք է որ արկածախնդրության չգնան և չզոհեն իրենց գումարները։ Վերջիվերջո, սա հո կիսամաշ անվադողի առքուվաճառք չի։ Բայց կա ևս մի տարբերակ, որին չեմ ուզում հավատալ։ Եթե կառավարությունը այդ գնորդին տա երաշխիքներ, որ ճանապարհները կբացի, իսկ քրեական գործի ավարտն էլ գնորդի սրտով կլինի։ Բայց Սերժենք էլ «Լիդիանի» մեջքին էին կանգնել ու բոլոր հարցերով կանաչ լույս էին վառում, վերջը տեսանք, թե ինչ  եղավ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանը։

Նշենք, որ կառավարությունից հերքում են Ամուլսարի ծրագրի վաճառքի մասին լուրերը, իսկ «Լիդիանից» ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում