Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, հայտարարել է երկրի տարածքում ռազմական գործողությունների ավարտի մասին, այս մասին «Ալ-Հադաս» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԼԱԲ-ի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Լիբիայում իշխանությունը բանակին անցնելու մասին՝ երկրի քաղաքացիների որոշման համաձայն։
Լիբիայում ներկայումս զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև։ Երկիրը ղեկավարում են Ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ և «արևելյան կառավարությունը»՝ Աբդալա Աբդուրրահման աթ-Թանիի գլխավորությամբ։ Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը։