Կանադայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը գերազանցել են 50 հազարը, վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 1348 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 28-ին հայտարարվել էր 49 հազար 25 դեպքի և 2766 մահվան մասին:
Վերջին տվյալներով՝ Կանադայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 50 հազար 373, իսկ մահանալու՝ 2904 դեպք:
Վարակն ավելի շատ տարածված է Քվեբեկ և Օնտարիո նահանգներում:










































