«Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ձերբակալված է: Այդ մասին, քիչ առաջ, ուղիղ եթերում հայտարարել է միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ փողոցում բախում է տեղի ունեցել: Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը «սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել»:







































