Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Սահմանափակումների հիման վրա մոտավորապես տասնքանի հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել, և մարդիկ տուգանվել են: Չե՞ք կարծում, որ տուգանքները չպիտի գանձվեն, բոլոր վարչական արձանագրումները պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ դրա իրավական հենքը նոր եք ստեղծում, դա չի եղել»,- արդարադատության փոխնախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` ապօրինի է բանավոր կարգադրության հիման վրա մեկուսացնելը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































