Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում կորոնավիրուսից մահացած ուռուցքաբանի ընտանիքին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», բժշկի մահվան մասին ապրիլի 26-ին հայտնել էր մարզպետ Եվգենի Սավչենկոն։
«Արձանագրվել է բժիշկ-ուռուցքաբանի մաhվան պատճառը, որը կյանքից հեռացել է շաբաթ օրը՝ գիշերը։ Նրա մոտ հայտնաբերվել է COVID-19, որն ուղեկցվել է երկկողմանի թոքաբորբով»,- հայտնել է մարզի ղեկավարությունը։
Բժշկի ընտանիքին գումարը կհատկացվի սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներից։
Բելգորոդի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 269 դեպք։ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հաստատվել 87 հազար 147 հոգու մոտ, մահացել է 794 քաղաքացի, ապաքինվել է՝ 7346-ը։







































