Սթիվեն Հոքինգի ընտանիքը նրա անձնական ԹԱՇ սարքավորումը հանձնել է քեմբրիջյան Royal Papworth հիվանդանոցին, որտեղ ժամանակին բուժվել էր հայտնի տեսաբան-ֆիզիկոսը, որպես օգնություն կորոնավիրուսով հիվանդներին, հաղորդում է The Guardian-ը։
«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք ցանկանում հայտնել Հոքինգի ընտանիքին այս ծանր ժամանակներում օգնության համար»,- հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը։
Իր հերթին հանգուցյալ գիտնականի դուստրը՝ Լյուսի Հոքինգը հայտարարել է, որ այդ հիվանդանոցում իր հայրը միշտ «փայլուն օգնություն և կարեկցանք» է ստացել։









































