Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Անհասկանալի է` պետությունից  մինչև 50 մլն դրամ թալանածներն ու լափածները սույն օրենքի տակ չեն ընկնելու»

«Ընդհանուր առմամբ այն փիլիսոփայությունը, գաղափարը, որը դրված է այս օրենքի հիմքում՝ ինձ համար ընդունելի և ողջունելի է, սակայն, իմ համոզմամբ, սույն  օրենքի կիրառման դաշտում ունենալու ենք մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են լինելու ժամանակագրության և գնահատման հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով  ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը հավելեց նաև․ «Սույն օրենքը հնարավորություն է տալիս լիազոր մարմնին՝ ի դեմս դատախազությանը,  երկու տարի ուսումնասիրել ենթադրյալ անձի ձեռքբերած ենթադրյալ ապօրինի գույքը, իսկ երկու տարի ուսումնասիրելուց հետո օրենքը  թույլ է տալիս ևս մեկ տարի ժամկետով դա երկարաձգել, այսինքն՝ ստացվում է, որ երեք տարի պետությունը միջոցներ է ծախսելու, որպեսզի  ուսումնասիրի այս կամ այն անձի ապօրինի կերպով ձեռքբերած գույքի հիմքերը, դրա ձեռքբերման պայմանները, ձեռքբերման ճանապարհները և այլն, այնուհետև այս ժամանակագրությունից հետո նոր միայն լիազոր մարմինը ստանալու  է դատարան մտնելու և բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունք, որից  հետո շահագրգիռ մարմինն իրավունք է ունենալու հակափաստարկներ ներկայացնել, իր իրավունքները դատարանում պաշտպանել, անհամաձայնության դեպքում բողոքարկել Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ  դատարան, վերջապես նաև ՄԻԵԴ, որտեղ  ևս երկու տարի էլ  դատական այս պրոցեսների  վրա ենք կորցնելու, այսինքն՝ արդյունքում ստացվում է, որ ապօրինի կերպով ձեռքբերված մեկ գույք բռնագանձելու համար պետությունը  ծախսելու է  առնվազն 2-3 տարի, հիմա ինձ մի հարց է հուզում՝ որքանո՞վ է սա նպատակահարմար․․․ բացի սրանից, օրենքն ասում է նաև, որ մինչև 50 միլիոն դրամ արժողությամբ ապօրինի ծագման գույքը ենթակա չի լինելու բռնագանձման, հիմա ենթադրենք, որ  ուսումնասիրությունների վրա այսքան ժամանակ ծախսելուց հետո պարզվում է, որ այսպես կոչված՝ «ստուգված անձի» գույքը ոչ թե 50 միլիոնից ավել է, այլ  պայմանականորեն 49 միլիոն 900 հազար դրամ արժի և հետևաբար ենթակա չի բռնագանձման, այսինքն՝  այլ կերպ ասած՝ այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում մեր պետության ունեցվածքից մինչև 50 միլիոն դրամ կամ 100 հազար դոլար թալանել ու լափել են՝ կարող են ազատ շունչ քաշել, որովհետև այս օրենքի տակ  չեն ընկնելու։ Ինձ համար  սա  անհասկանալի մոտեցում է»։

Այս  պարագայում փաստաբանն այլ առաջարկ ունի։ Նրա խոսքերով՝ հաշվի առնելով  մեր երկրում տիրող հասարակական տրամադրությունները պետք էր ընդունել ոչ թե ապօրինի  կերպով ձեռքբերված գույքի բռնագանձման մասին օրենք, այլ  համընդհանուր ստուգման մասին օրենք։

«Այս համընդհանուր ստուգման մասին օրենքը կարող էր տարածվել 1991թ-ից մինչև 2018թ-ը կամ ընդհուպ մինչև օրենքի ընդունման պահը հանրային ծառայության մեջ գտնվող անխտիր բոլոր  անձանց նկատմամբ՝ սկսած ամենահեռավոր գյուղի շարքային գյուղապետից մինչև հանրապետության նախագահ․ վստահ եմ, որ այսպիսի օրենքը կսանրեր բոլորին՝  առանց բացառության։ Այսինքն, եթե մենք իսկապես ուզում ենք մեր երկրի այս ամոթալի էջը փակել ու նոր էջից սկսել, եթե ուզում ենք վերականգնել  սոցիալական հավասարությունն ու հասարակական վստահությունը, ապա ավելի լավ է նման օրենքներ ներդնել ու դրանց  միջոցով վերականգնել խախտված արդարությունն ու մնացյալ բաները, որովհետև այն մարդիկ, ովքեր  թալանով ու կոռուպցիայով չեն զբաղվել՝ վախենալու բան  չեն ունենա, իսկ նրանք, ովքեր օգտվելով իրենց կարգավիճակից՝ չարաշահել են իրենց լիազորությունները և  կարողություններ են դիզել, օրենքով նախատեսված կարգով  կենթարկվեն համարժեք  պատասխանատվության։ Մինչդեռ ընդունված այս օրենքը ոմանց մոտ կարող է կասկածի առիթ դառնալ՝ ինչո՞ւ են ստուգում միայն կոնկրետ իքս անձի ունեցվածքը և չեն ստուգում իգրեկ մարդու  ձեռքբերածը»,-պարզաբանեց Նորիկյանը։

Վերջինս, այսքանով հանդերձ, արձանագրում է, որ սույն օրենքի   արդյունավետությունը կերևա  միայն ժամանակի և դրա կիրառման արդյունքում միայն։

«Վերջիվերջո, մեր ժողովուրդն արդեն կոնկրետ արդյունքներ է ուզում տեսնել և նրա համար բացարձակ էական չէ, թե օրենքների անվանումներն ինչպես կդնենք՝ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձում, թե մեկ այլ բան, կարևորն այն է, որ  մարդիկ ռեալ, շոշափելի արդյունքներ տեսնեն, այս իսկ պատճառով էլ ասում եմ, որ օրենքի արդյունավետության մասին կարող ենք խոսել հետագայում՝ կիրառման ընթացքը տեսնելուց հետո միայն»,-եզրափակեց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում