ԱՄԷ և Կանադայի մասնագետները հայտնաբերել են, որ ճարպակալումը կորոնավիրուսով հիվանդների մոտ խթանում է այն սպիտակուցների արտադրությունը, որոնք վարակն օգտագործում են թոքեր ներթափանցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կենդանիների վրա արված տարբեր փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ ACE2 սպիտակուցի արտադրության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել ճարպակալած մկների մոտ, և այդ փոփոխությունները դրսևորվել են հիմնականում թոքերի հյուսվածքներում», – գրում են կենսաբանները:
Ըստ գիտնականների, այս փորձերը բացատրում են ավելորդ քաշ ունեցող մարդկանց հիվանդանալու հաճախակիությունը:
Գիրության հետևանքները, մասնավորապես՝ սրտի հետ կապված խնդիրները և շաքարախտը, նույնպես լրջորեն ազդում են հիվանդությունից մահանալու ռիսկի վրա, ասվում է հետազոտության մեջ: Մասնավորապես, սրտանոթային խնդիրների առկայությունը մեծացնում է COVID-19-ից մահանալու ռիսկն ավելի քան չորս անգամ:








































