Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը չի բացառել, որ տրանսպորտում դիմակներ կրելը պարտադիր կլինի նաև մայիսի 11-ից՝ երկրում ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
«Տրանստպորտը այն տեղերից մեկն է, որտեղ դիմակներ կրելը պարտադիր կլինի նաև մայիսի 11-ից հետո»,- հայտարարել է նա։
Վարչապետը հավելել է, որ Ֆրանսիայում փակված խանութները կբացվեն աստիճանաբար, խիստ կարանտինային միջոցառումների ավարտի ենթադրյալ ժամկետից հետո։ Ֆիլիպը նաև զգուշացրել է, որ երկրում ոչ բոլորը դպրոցները կբացվեն մայիսի 11-ից հետո։








































