Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով նոյեմբերի 24-25-ը կմեկնի Լիբանան: Սպասվում են Էրդողանի հանդիպումները Լիբանանի ղեկավարության` նախագահ Միշել Սուլեյմանի, ԱԺ խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Ըստ թուրքական մամուլում առկա հրապարակումների` նախատեսվում է, որ Էրդողանը Թուրքիայի և Լիբանանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիր կստորագրի:
Ըստ թուրքական գործակալությունների տեղեկությունների` Էրդողանը կայցելի ՄԱԿ-ի ժամանակավոր խմբում խաղաղապահների կոնտինգենտին: