ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում իշխանությունները կորոնավիրուսային համաճարակի պատճառով թույլ կտան ամուսնանալ տեսակապով: Այդ մասին հայտնում է New York Daily News-ը՝ հղում անելով նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին:’
Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինները կստորագրեն հրամանագիր, որը սիրող սրտերին թույլ կտա հեռակա կարգով ամուսնության վկայական ստանալ, իսկ գրասենյակային ծառայողները կարող են ամուսնական արարողությունն անցկացնել տեսակապով։
«Եթե խոսքը ամուսնության մասին է, ոչ մի արդարացում չի կարող լինել», – ասաց Կուոմոն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նահանգում կորոնավիրուսային վարակի տարածումից առաջ ամուսնալուծությունների թիվն աճել էր, իսկ ամուսնությունների թիվը՝ նվազել:









































