Իրանում կորոնավիրուսի վերաբերյալ՝ ապրիլի 17-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 499-ով, և ընդհանուր թիվը դարձել է 79 494: Իրանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվն ավելացել է 89-ով՝ դառնալով 4 958:
Ծանր վիճակում է գտնվում 3 563 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 835-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 54 064 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 319 879 անձ։