Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Սերժ Սարգսյանը ի՞նչ պետք է ասի, որ բռնած գործին օգուտ տա․ նա եղել է թիվ մեկ պատասխանատուն և հիմա պետք է ծածկադմփոց անի․ Հակոբ Հակոբյան (Լեդի)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, «7»-ի գործով նախկին քաղբանտարկյալ ը։

Պարոն Հակոբյան, Սերժ Սարգսյանը ներկայացավ Ապրիլյան դեպքերը քննող քննիչ հանձնաժողովի նիստին։ Որևէ սպասելիք ունե՞ք, որ այս ձևաչափով հնարավոր է բացահայտել Ապրիլյան պատերազմի մութ կողմերը։

– Ես ճանաչում եմ քննիչ հանձնաժողովի անդամներին, պարոն Քոչարյանին։ Գիտեմ, որ իրենք ազնիվ ցանկությամբ, բոլոր ջանքերը գործադրելով ուզում են բացահայտել, բայց թե ինչ կստացվի, ես պատկերացում չունեմ։ Իմ պատկերացմամբ՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք էր ներքևից սկսել, ոչ թե վերևից։ Պետք էր սկսել ամենաներքևից՝ պատերազմի անմիջական մասնակիցներից, ռազվեդկայից, կոնտրռազվեդկայից, շտաբի պետից, նոր նախարար և արդեն Սերժ Սարգսյան։ Ես պատերազմին մասնակցել եմ և գիտեմ, որ եթե պատերազմի ժամանակ ինչ-որ բան այն չէր լինում և ճշտելու կարիք էր լինում, մեզանից էին ճշտում, քանի որ մենք ենք տեղում եղել։ Իսկ վերևները ոնց ուզեն, կարող են խոսել, դզել-փչել։ Վերևներին ինչ հարց էլ որ տան, իրենք ճիշտ են դուրս գալու։ Բայց թե ինչու պատերազմ եղավ, ինչպես դա ստացվեց, ինչու այդքան զոհեր ունեցանք և այլն, պետք էր ներքևին հարցնել ու ներքևից հասնել վերև։ Եթե մի բան էլ ճիշտ չի եղել, ներքևի միջոցով է եղել։

Բայց վերևի հրամանով է գործել ներքևը, այդպես չէ՞։

– Հենց դրա համար եմ ասում՝ ներքևից սկսել։ Վերևը ինչ ուզի կասի՝ այսպես է եղել, այնպես է եղել, բայց միայն ներքևինները կարող են ասել, թե իրենց ինչ հրաման է տրվել, որ պահին է այդ հրամանը տրվել, ուշ են տվել այդ հրամանը, թե շուտ։ Բազմաթիվ նուրբ հարցեր կան, բայց ինչ եղել է ներքևում է՝ եղել ու հենց իրենք կարող են ասել՝ ինչ է եղել։ Քննիչ հանձնաժողովում ավելի լավ մասնագետներ չկան, քան հենց իրենք են ուղիղ կապեր ունեցել այդ գործի հետ։ Դրա համար ԱԺ պատգամավորների համար շատ դժվար կլինի։

Պարոն Հակոբյան, հիմա Սերժ Սարգսյանը կարո՞ղ է այնպիսի բան ասել, որը կօգնի Ապրիլյանի դեպքերի բացահայտմանը, կամ նա կասի՞ այնպիսի մի բան, որը ուզում է իմանալ քննիչ հանձնաժողովը։

– Այն, ինչ կատարվել է, դրա հիմնական դերակատարներից մեկը եղել է Սերժ Սարգսյանը։ Հիմա Սերժ Սարգսյանը ի՞նչ պետք է ասի, որ բռնած գործին օգուտ տա։ Նրա ասածները չեն կարող գործին օգուտ տալ։ Պատերազմ է եղել, մենք հսկայական զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Սերժ Սարգսյանը եղել է թիվ մեկ պատասխանատուն, Գերագույն գլխավոր հրամանատարը։ Հիմա հանձնաժողովում նա պետք է ծածկադմբոց անի, սվաղի հօգուտ իրեն, հօգուտ պաշտպանության նախարարի, հօգուտ Խաչատուրովի։ Դրա համար, կրկնում եմ, կատարվածը բացահայտելու համար մենք ոչ թե պետք է Սերժ Սարգսյանին կանչենք ու հարցեր տանք, այլ պետք էր ներքևից բարձրանային վերև, որ ինչ-որ բան պարզվեր, բացահայտվեր։

Դե, ավելի վաղ Սերյան Օհանյանին էին հրավիրել և մի քանի այլ պաշտոնյաների։

– Սերյան Օհանյանն էլ է նույն բանը ասել, ինչ Սերժ Սարգսյանը։ Ձեզ թվում է՝ ուրիշ բաներ է ասել։ Նրանք մի մարդու պես նույն բանն են ասելու։ Ես դրանում կասկած չունեմ։ Իրենք մի մարդու պես նույն բանն են կրկնելու, քանի որ Ապրիլյանը իրենց բացն է եղել և իրենք չեն կարող այլ բան ասել։ Հետևաբար` իրենց ասած նույն բանը մեզ բացարձակ հետաքրքիր չի։ Իրենք իրենց փրկելու համար պետք է դա կրկնեն, բայց դրանով ընդհանուր գործին ոչ մի օգուտ չի լինելու։ Զոհերը ներքևն ենք ունեցել, տարածքները ներքևինները չեն կարողացել պաշտպանել, որովհետև ինչ-ինչ խնդիրներ, թերություններ են եղել։ Մենք այս ամենը գիտենք։ Ու որ բոլորը իմանան, դա պետք էր պրյամոյ հրամանը ստացածին կանչել ու ասել, թե ումից ինչ հրաման է ստացել։

Պարոն Հակոբյան, Դուք պնդում եք, որ նախարարը, Գերագույն գլխավոր հրամանատարը նույն բանն են ասելու։ Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Խաչատուրովի չներկայանալը քննիչ հանձնաժողով։ Ինչու նա էլ չեկավ ու, ձեր ասածի պես, չկրկնեց նույն բանը։

– Ես չգիտեմ ինչի չի եկել, բայց հիշում եմ, որ 2016-ին ասում էին, որ Խաչատուրովը բիլիարդանոցում է եղել։ Չգիտեմ, թե դա ինչքանով է ճիշտ։ Երևի սպասում է՝ տեսնի, թե Սերժ Սարգսյանից հետո ինչ տիպի քննություն կգնա, ինչ կլինի, նոր․․․ չգիտեմ։ Բայց վստահ եմ, եթե անգամ նա էլ ներկայանար քննիչ հանձնաժողով, մեկ է, դա էլ օգուտ չէր տա գործին։

– Այսինքն` Դուք թերահավատ եք հանձնաժողովի ֆորմատով Ապրիլյանի դեպքերի բացահայտմանը։

– Հա, ես չեմ հավատում, որ ինչ-որ բան բացահայտվի, ինչ-որ բան փոխվի։ Ես վստահ եմ, որ հանձնաժողովում մեծ ցանկություն կա, մի քանի անգամ հանդիպել եմ Անդրանիկ Քոչարյանի հետ, ինքը վստահ է, որ կբացահայտվի ամեն ինչ, բայց ես դրան չեմ հավատում։ Ես 90-ականներին պատերազմի միջով անցել եմ, ես գիտեմ, որ եթե ինչ-որ թերություն եղել է վերջից, էդ հրամանը մեզ են տվել և մենք ենք մեր կաշվի վրա զգացել էդ հրամանի հետևանքները։ Դրա համար հիմա էլ իրենց կաշվի վրա զգացողներին էր պետք կանչել հանձնաժողով ու հարցաքննել։ Իրենք են տուժածները։

Պարոն Հակոբյան, եթե հանձնաժողովին հաջողվի բացահայտել Ապրիլյանի առեղծվածը, դրանում ինչ-որ ռիսկեր, վտանգներ տեսնո՞ւմ եք։ Վերջերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրա ձևակերպմամբ, ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

– Այն, ինչ 90-ականներին անցավ առաջին նախագահի գլխով, նրան թույլ է տալիս գնահատելու իրավիճակը։ Նա վտանգներ է զգում։ Մենք չգիտենք՝ այս վիրուսը ինչքան կձգվի, ինչքան հիվանդներ կունենանք, ինչ վիճակ կառաջանա։ Դրա համար էլ Տեր-Պետրոսյանը համախմբման կոչ էր արել։ Ինքը չի ուզում, որ տարբեր պատճառներով ինչ-որ բռնկումներ լինեն։ Ապրիլյանի քննությունը կարող է երկու ամիս անց էլ շարունակվել, դրանից ոչ մի բան չի փոխվի։ Բայց այսօր ոմանք վտանգ զգալով կարող են թիկունքից խփել։ Մեզ շատ դժվար կլինի և՛ հիվանդների հոսքին դիմակայել, և՛ սահմանին դիմակայել հակառակորդին։

Դուք թիկունքից հարված հասցնողներ ասելով՝ նկատի ունեք հակառակորդի՞ն, թե՞ հայաստանյան հակահեղափոխականներին։

– Երկու կողմից էլ վտանգ կա։ Այո, այդ հակահեղափոխականներն էլ մարաղ մտած սպասում են, թե իշխանությունը ինչ չեպե կանի, որ դրա վրա խաղան։ Նրանք ուրախանում են ու սպասում են, որ հիվանդների թիվը շատանա, զոհերը շատանան, որ իրենք ծիծաղելու տեղ ունենան։

Իսկ եթե դրան չսպասեին ու հայրենասեր լինեին, կհամախմբվեին իշխանությանը, ամեն հարցով կօգնեին, կներդնեին իրենց միջոցները։ Հակահեղափոխականները էս փուլում ավելի ակտիվ են աշխատում, քան մինչև վարակը։ Հենց էս ամեն ինչի մեջ է առաջին նախագահը վտանգ զգում։ Դրա համար էր նման կոչ արել։ Ժամանակը հիմա նրանց օգտին է աշխատում։ Ինչքան ճգնաժամը խորացավ, այնքան լավ իրենց համար։ Դա կոզր է իրենց ձեռքին, քանի որ միլիարդներ ունեն, իսկ սոված մարդուն ոնց ուզենան, կարող են տրամադրել իշխանության դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում