Ուհանի իշխանությունները վերանայել են կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ մահվան դեպքերը աճել են 1290-ով: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով կառավարության հայտարարությանը:
Այսպիսով, զոհերի թիվը աճել է՝ հասնելով 3869 մարդու, վարակվածների թիվը՝ 325-ով և հասնել 50 333-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում վարակվել է 50 008 մարդ և մահացել՝ 2579-ը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա:







































