Թեմատիկ ավտոբուսները, որոնք օգտագործվում են Լոնդոնի Հարի Փոթերի թանգարան էքսկուրսիաների համար, այժմ տեղափոխելու են Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին (NHS)՝ հայտնում է BBC- ն:
Ավտոբուսները կգործեն Հարթֆորդշիր քաղաքում: Դրանք համապատասխանելու են սոցիալական հեռավորության բոլոր կանոններին:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 98476-ի, մահացել է 12,868 մարդ:










































