Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Մեր ֆինանսական համակարգում տեխնոլոգիական պոռթկում է պետք, և այստեղ ԿԲ-ի դերը շատ մեծ է: Եվ այս դեպքում Հայաստանի ֆինանսական համակարգը կսկսի մրցակցել գերժամանակակից երկրների հետ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև արտահանման խթանմանը, դոլարիզացիային առնչվող խնդիրներին և վերջում վստահություն հայտնեց, որ թեկնածուն կկարողանա լուծել խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































