Սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը պայքարում էր Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար, նախագահական մրցավազքում սատարել է իր նախկին մրցակից Ջո Բայդենին:
Ըստ «Եվրոպեյսկայա պրավդա»-ի, այս մասին Ուորենը գրել է իր Twitter-ում:
«Այս ճգնաժամային պահին առավել քան երբևէ կարևոր է, որ հաջորդ նախագահը վերականգնի ամերիկացիների հավատը լավի, արդյունավետ կառավարության նկատմամբ, և ես տեսել եմ, թե ինչպես է Ջո Բայդենը օգնում մեր երկրին վերականգնվել: Այսօր ես հպարտ եմ, որ աջակցում եմ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու համար»,- գրել է Ուորենը:
Ուորենն առաջնային ընտրություններում Բայդենի վերջին ուժեղ մրցակիցն էր, որը որոշեց հրապարակավ աջակցել նրան: Ավելի վաղ Բայդենին աջակցություն էր հայտնել անկախ սենատոր Բեռնի Սանդերսը:
Բայդենին աջակցում է նաև նախկին նախագահ Բարաք Օբաման:
In this moment of crisis, it’s more important than ever that the next president restores Americans’ faith in good, effective government—and I’ve seen Joe Biden help our nation rebuild. Today, I’m proud to endorse @JoeBiden as President of the United States. pic.twitter.com/VrfBtJvFee
— Elizabeth Warren (@ewarren) April 15, 2020









































